Pro-Vape

Գաղտնիություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը ներկայացնում է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:

Տեղեկությունների հավաքագրումը

Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

1. էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը։

2. Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca վճարային համակարգի միջոցով:

3. Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն։

4. Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան։

5. Մեզ հետ կատարված նամակագրությունը:

Տեղեկությունների օգտագործումը

Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

1. Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում։

2. Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում։

3. Ոչ ստանդարտ իրավիճակներում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում։

4. Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և նմանատիպ այլ էլեկտրոնային նամակների ուղարկում:

Տեղեկությունների չբացահայտումը

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: